Առաջնագծում զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 26-ին հայտնաբերվել է առաջնագծում ժամկետային զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է համապատասխան քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին։

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ զինծառայողի մահվան փաստով մեկ անձ ձերբակալվել է։ Կոմիտեն այլ մանրամասներ չի հաղորդում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ զոհված զինծառայող Նարեկ Հակոբյանի ծնողները գտնվում են արտերկրում։ Նրա հայրը բուժում է ստանում, մայրը՝ խնամում է նրան։