Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Հարիս Թեոխարիսի հետ, որը պատասխանատու է երկրի տնտեսական դիվանագիտության համար։
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները։ Ես ներկայացրել եմ Հայաստանին ԵՄ կողմից առաջարկված ինքնավար առևտրային միջոցների (ԱՏՄ) մասին։ Այս համաձայնագիրը, ինչպես նշել եմ, ստեղծում է բացառիկ նոր պայմաններ հայկական արտահանումների համար դեպի ԵՄ շուկաներ, ինչը կարող է զգալիորեն նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխհարաբերությունների ամրապնդմանը։
Հունաստանի փոխնախարար Թեոխարիսը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած խորհդարանական ընտրությունների արդյունքները։ Նա նաև ընդգծել է, որ Հունաստանը բոլոր հնարավոր միջոցներով աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ավելի խորացմանը և երկու երկրների միջև առևտրային փոխկապակցվածության զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայկական արտադրանքները հունական ներկրողներին և դիստրիբյուտորներին ներկայացնելու և դրանք հունական շուկա հասցնելու տարբերակները։