Ֆրանսիայի Եվրոպայի գործերի նախարար-պատվիրակը գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան

Այսօր Երևան է ժամանել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին առընթեր Եվրոպայի գործերի նախարար-պատվիրակ Բենժամեն Հադդադը՝ գլխավորությամբ խորհրդարանականների և ֆրանսիական տեխնոլոգիական հատվածի առաջատար գործիչների պատվիրակության։

Մեր երկօրյա այցի ընթացքում կենտրոնանալու ենք մի քանի հիմնական հարցերի վրա՝ կապի, նորարարության, անվտանգության և մշակույթի։ Այս հանդիպումների նպատակն է ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները հայ բարեկամների հետ։

Այցի ընթացքում նաև կքննարկվի Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որը մի քանի շաբաթ անց կհյուրընկալվի Հայաստանում։

Մենք կաշխատենք Հայաստանի հետ՝ հակազդելու նրա ժողովրդավարական ինստիտուտներին ուղղված սպառնալիքներին։ Դրանք, իմ կարծիքով, աճում են այն պահին, երբ հայ ժողովուրդն արդարացիորեն ձգտում է խաղաղության, ժողովրդավարության և անվտանգության։