«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026-2031 թվականների նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումն է։
Իմ համոզմամբ, խաղաղության ինստիտուցիոնալացումը պայմանավորված է մի քանի հիմնարար քայլերի հետևողական իրականացմամբ։ Առաջինը՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շարունակումն է, որը մեկնարկել է Տավուշի մարզում։ Երկրորդը՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքների կենսագործումն է, որը հայտնի է որպես TRIPP ծրագիր։ Երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումն ու վավերացումն է։
Խաղաղության ինստիտուցիոնալացումը պետք է ընդգրկի ոչ միայն պետական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, այլև քաղաքացիական հասարակության միջև շփումների, երկու երկրների միջև առևտրի զարգացման, ինչպես նաև քաղաքական, մշակութային և հումանիտար երկխոսության խթանումը։
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ որոշ ծրագրեր արդեն իսկ իրականություն են դառնում։ Քայլ առ քայլ հաստատվում է փոխադարձ առևտուրը, կոնկրետ ուրվագծեր են ստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումները։ Հույս ունեմ, որ ապագայում կապեր կհաստատվեն նաև երկու պետությունների գործարարների միջև։ «Քաղաքացիական պայմանագիրը» կաջակցի այդ գործընթացներին։
Կոչ եմ արել ընտրողներին հունիսի 7-ին տեղի ունեցող ընտրություններում քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ դառնալով «խաղաղության տերը»։