Քաղաքական պայքարը պետք է լինի ամենօրյա աշխատանք, ոչ թե ընտրությունների շրջանակ

Իմ համոզմամբ, հայկական քաղաքական դաշտի գործիչները պետք է վերանայեն իրենց մոտեցումը պայքարի հանդեպ։ Քաղաքական պայքարը, ցանկացած ռեժիմի դեմ, նույնիսկ ամենաավտորիտարի, ցանկացած ռեժիմի համար ճգնաժամ է, որը ստեղծում է ընդդիմությանը իր դիրքերը ամրապնդելու հնարավորություն՝ անկախ ընտրությունների արդյունքից։ Այս հասկացությունը, սակայն, հաճախ չի ընկալվում լիարժեք։ Ընտրությունները, թե՛ ներքաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից, ընդամենը մեկ դրվագ են, իսկ իրական պայքարը պահանջում է անդադար, ամենօրյա աշխատանք։

Այս համատեքստում, ես ուզում եմ հորդորել հետևել մի քանի կարևոր կետի, որոնցից բացակայությունը թուլացնում է մեր ազգային դիրքերը։

1. Կոորդինացում և համադրում, ոչ թե միավորում

Ազգային ուժերի պայքարի ամենամեծ թերությունը դրանց միմյանց հետ համակարգված աշխատանքի բացակայությունն է։ Ռեսուրսները սահմանափակ են, իսկ անելիքը՝ անսահման։ Ուրեմն, պետք է լինի աշխատանքի որոշակի բաժանում և համընթաց աշխատանք։ Կոորդինացումը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները և կենտրոնանալ ազգային նպատակների վրա։

2. Օրակարգի ստեղծում, ոչ թե արձագանք

Հաճախ մեր քաղաքական ուժերը ամեն օր իրենց ժամանակն ու ուժը ծախսում են վերլուծելու և արձագանքելու դե-ֆակտո իշխող խմբավորման ներկայացուցիչների արածներին։ Սա սխալ մոտեցում է։ Պետք է սեփական օրակարգ ստեղծել, առաջարկել իրական խնդիրներ և դրանց լուծման ուղիներ, և այդ օրակարգի շուրջ միավորել հանրությանը։

3. Պայքար Թուրքիայի և Ադրբեջանի դեմ

Հայաստանի ներքաղաքական պայքարը չի կարող դիտարկվել որպես ինքնուրույն երևույթ։ Այն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, և մեր հիմնական թշնամիները Թուրքիան և Ադրբեջանն են, որոնք շահագրգիռ են մեր պետականությանը թուլացնելու համար։ Եթե որևէ մեկը կարծում է, որ Հայաստանում կարող է լինել հանգիստ, մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը չեն դադարում ճնշել և խլել, ապա դա խորը սխալ է։

4. Գիտահեն մոտեցում և մասնագետների հետևում

Քաղաքական պայքարը, ինչպես պատերազմը, պահանջում է գիտահեն մոտեցում։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր թեզ, յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է լինի մշակված գիտականորեն, ոչ թե հիմնված միայն նյուխի, կարծիքի կամ սրամտության վրա։ Թշնամին, որը գիտահեն է և իմաստուն, միշտ կհաղթի, եթե մենք չենք կարողանում լինել ավելի իմաստուն՝ իմաստունների խորհրդի իմաստով։

Այս չորս կետի բացակայությունը թուլացնում է մեր ազգային դաշտը և, ցավոք, ի ուրախություն է թշնամիների։ Սակայն ժամանակ կա իրավիճակը փոխելու համար։ Պետք է մնալ ազգային ճակատի խրամատում՝ առանց նահանջելու որևէ մտքի և հաղթանակած Հայաստանի ակնկալիքով։