ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից փետրվարի 20-ին ստորագրված որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է Էդգար Ժորայի Գևորգյանը։
Այս մասին նշվում է վարչապետի որոշման մեջ, որը հիմնված է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթների վրա։
Էդգար Գևորգյանը իրավագետ է և նախքան ՊԵԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելը աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, Քաղաքաշինության կոմիտեում և ղեկավարել Ֆինանսների նախարարության աշխատակազմը։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 16-ին։