ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Այսօր Կառավարությունում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստը նախագահում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նիստի ընթացքում քննարկվեց ՀԸԳՀ-ի նոր ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը։ Ճանապարհային քարտեզի կիրարկման համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել համապատասխան զեկույցներով՝ ներկայացնելով իրենց աշխատանքի ընթացքը և արդյունքները։

Հանձնաժողովի անդամները նաև անդրադարձեցին ճանապարհային քարտեզի կիրարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մշտադիտարկման և հաղորդակցության նոր գործիքների ներդրման անհրաժեշտությանը։ Այս նորարարական մոտեցումը նպատակ ունի ապահովելու ավելի արագ և համակարգված կերպով համաձայնագրի պարտավորությունների կատարումը։

Նիստի արդյունքներով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տրամադրեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված պատասխանատու գերատեսչություններին։ Հանձնարարականները ուղղված են ճանապարհային քարտեզի կիրարկման արդյունավետությունը բարձրացնելուն և համաձայնագրի կողմերին առանձնահատուկ պարտավորությունների կատարմանը։