ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում

Ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացել է եռակողմ հանդիպում, որին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը և Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա և Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների շրջանակում առկա օրակարգի մի շարք հարցեր։ Զրուցակիցները նաև անդրադարձել են ապատեղեկատվության դեմ պայքարի և Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շրջանակում համագործակցության հնարավորություններին։

Ֆրանսիայի և Լիտվայի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց անհամաչափ աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին։

Հանդիպման մյուս կարևոր թեմա Երևանում առաջիկայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն էին։ Ֆրանսիացի և լիտվացի զրուցակիցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին՝ գագաթնաժողովը հաջողությամբ անցկացնելու համար։

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցող դրական դինամիկան՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև փոխանակվել են մտքեր միջազգային օրակարգի մի շարք այլ հարցերի շուրջ։