Այս տարի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը մեկնարկել է Երևանի Հանրապետության հրապարակից։
Երթի մասնակիցները շարժվում են դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս տարվա երթը կայանում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո, որը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը՝ իր արդարության պահանջի համար։
Մասնակիցները երթի ընթացքում կանցնեն Երևանի կենտրոնական փողոցներով՝ Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Բաղրամյան պողոտայով և Կիևյան փողոցով։