Հայաստանում կան քաղբանտարկյալներ, սա կարծիք է, որը հասարակության մեծ մասը կիսում է։ Ապրիլի 1-3-ը կատարված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հասարակության ներկայացուցիչների 55 տոկոսը համաձայն է այս կարծիքի հետ։
Հարցվածների 22 տոկոսը կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, իսկ 23 տոկոսը դժվարացել է տալ կոնկրետ պատասխան։
Հարցման ամենահետաքրքիր մասը դարձել է այն անձանց անունները, որոնց հարցվածները համարում են քաղբանտարկյալներ։
Հարցվածների 31,3 տոկոսը ռուսաստանցի գործարար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ։
Հարցվածների 20,3 տոկոսը «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին համարում է քաղբանտարկյալ։
Հարցվածների 11 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին համարում է քաղբանտարկյալ։
Հարցվածների 5,5 տոկոսը դպրոցականներ Դավիթ և Միքայել Մինասյաններին համարում է քաղբանտարկյալ։
Հարցվածների 5,5 տոկոսը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին համարում է քաղբանտարկյալ։
Հարցվածների 2,6 տոկոսը «Իմնեմնիմ» ծրագրի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին համարում է քաղբանտարկյալ։
Հարցվածների 1,7 տոկոսը «Իմնեմնիմ» ծրագրի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին համարում է քաղբանտարկյալ։
Հարցվածների 22 տոկոսը նշել է այլ անձանց։
Հարցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության բնակիչներին հեռախոսազանգերի միջոցով։ Ընտրանքի ծավալը կազմել է 100 մարդ, իսկ ընտրանքի սխալանքը՝ + / – 3 տոկոս։