Հայաստանի դեսպանը բանակցություններ է վարել Չեռնոգորիայի պետական պաշտոնյաների հետ

Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ես, Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, բանակցություններ եմ վարել երկրի մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ։

Հանդիպումներ են կայացել Չեռնոգորիայի Արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Պերիշա Կաստրատովիչի, Կրթության, գիտության և նորարարության նախարարության պետական քարտուղար Տատյանա Չալասանի, ինչպես նաև Չեռնոգորիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իրենա Պրելևիչի, վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Միլիցա Պերիշիչի, ԱԳՆ հյուպատոսական հարցերի և հայրենակիցների հետ համագործակցության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Իվանա Ջուկանովիչի, միջազգային իրավական հարցերի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Իվանա Շիկմանովիչի, ինչպես նաև Կրթության, գիտության և նորարարության նախարարության նորարարության և խելացի մասնագիտացման գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սավիցա Վույիչիչի հետ։

Բանակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի հարցեր։ Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) Չեռնոգորիայի մասնակցության հարցերին։

Հանդիպումներում հստակեցվել է երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային դաշտը, մանրամասն քննարկվել են հյուպատոսական և միգրացիայի հարցերը։ Կողմերը կարևորել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև գործընկերության ընդլայնումը և հնարավորությունների լավագույն կերպով իրացումը։ Այս համատեքստում ընդծվել է նաև Չեռնոգորիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, որը համարվում է ՀՀ-ԵՄ գործընկերության ապագա խորացման կարևոր ուղենիշ։

Ես զրուցակիցներին ներկայացրել եմ տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ նշելով Վաշինգտոնյան համաձայնությունների կնքումից հետո Հարավային Կովկասում ընթացող դրական դինամիկան։ Բացի այդ, քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Կրթության, գիտության և նորարարության ոլորտում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Չեռնոգորիայի կառավարությունների միջև համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրման ընթացակարգը, ինչպես նաև ստեղծարար կրթության, նորարարությունների և ստարտափերի բնագավառներում համագործակցության հնարավորությունները։