Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Միջխորհրդարանական միության նստաշրջանին

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության (ՄՄ) 152-րդ նստաշրջանին։

Պատվիրակության կազմում են՝ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը եւ “Քաղաքացիական պայմանագիր” խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Հայաստանի պատվիրակությունը Թուրքիա է մեկնում ապրիլի 16-19-ի ընթացքում։