Հայաստանը նշանակեց առաջին դեսպանին Պակիստանում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան։ Նրա նստավայրը կլինի Աբու Դաբի քաղաքը։

Սա պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է։ Կարեն Գրիգորյանը դառնում է Երևանի և Իսլամաբադի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Հայաստանի կողմից Պակիստանում նշանակվող առաջին դեսպանը։

Հիշեցնենք, որ Երևանի և Իսլամաբադի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին 2025 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այդ օրը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարը ստորագրեցին համատեղ կոմյունիկե։

Այս քայլը նշանակալի փոփոխություն է հայ-պակիստանյան հարաբերություններում։ Պակիստանը մինչև վերջին տարիներին չէր ճանաչում Հայաստանի անկախությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ադրբեջանամետ դիրքորոշման պատճառով։ Պակիստանը ոչ միայն աջակցել էր Ադրբեջանին, այլև 2020 թվականի աշնանը մասնակցել էր ինքնորոշված հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային։