Իսրայելը հարձակում է իրականացրել Իրանի դեմ, որի հետևանքով Թեհրանի կենտրոնում տեղի է ունեցել մի քանի պայթյուն։ Այս մասին հայտնում է Իրանի պետական լրատվական գործակալությունը՝ IRNA։
Ըստ հաղորդագրության՝ պայթյունների ձայներ են լսվել ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի այլ քաղաքներում, այդ թվում՝ Սպահանում, Կումում, Քարաջում և Քերմանշահում։
Իրանի տարածքի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունն ստաննձնել է Իսրայելը։
Հարձակումից անմիջապես հետո Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է նոր NOTAM-ի (Notice to Airmen) թողարկման և երկրի օդային տարածքի փակման մասին։
Clash Report ռեսուրսը հայտնում է, որ Իսրայելի հատուկ ծառայությունները մահափորձ են իրականացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի դեմ։ Ըստ այդ ռեսուրսի՝ Իսրայելի անվտանգության ծառայության ներկայացուցչի խոսքով՝ «թիրախը եղել է Իրանի ողջ վարչակազմը, այդ թվում՝ Ալի Խամենեին»։