Էստոնիան պատրաստ է կիսել իր փորձը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ իր երկրը, որը ունի բազմամյա փորձ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, պատրաստ է այն փորձը կիսել Հայաստանի հետ։

Ցահքնան նշել է, որ Էստոնիան նման սպառնալիքների է բախվել արդեն 2007 թվականից սկսած։ Նա ընդգծել է, որ այդ սպառնալիքները ծագում են ոչ միայն Ռուսաստանից, այլև՝ Հյուսիսային Կորեայից։

«Մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը Հայաստանի հետ և արդեն անում ենք դա։ Մենք նույնպես ձեզանից շատ բան ունենք սովորելու։ Ձեր երկրում առաջիկայում ընտրություններ են տեղի կունենան, և շատ կարևոր է, որ այդ ընտրությունները լինեն ժողովրդավարական և թափանցիկ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի շուրջ կան շատ ուժեր, այդ թվում՝ Ռուսաստանը, որոնք ուրախ չեն ժողովրդի ազատ կամարտահայտման հնարավորությանը», – նշել է Էստոնիայի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և այդ կամքը, ինչպես նա նշել է, առկա է։