Հարգելի ուղևորներ,
Տեղեկացնում ենք, որ դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս ընթանում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ։ Այս աշխատանքների հետևանքով կարող են առաջանալ երթևեկության ժամանակավոր խցանումներ։
Այդ պատճառով խնդրում ենք Ձեր ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։
Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ։
Մեր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք։