Երևան քաղաք է ժամանել 44 նոր տրոլեյբուս, որոնք պատրաստված են YUTONG BUS ZK6128BEVG ընկերության կողմից։ Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսահոլովակով իր «Ֆեյսբուքի» էջում։
Նոր տրոլեյբուսները հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ներառյալ ջեռուցման և հովացման համակարգերը։ Յուրաքանչյուր տրոլեյբուս ունի 25+3 փափուկ նստատեղ, ինչը թույլ է տալիս տեղափոխել առնվազն 85 ուղևոր։ Դրանք նաև հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Նոր տրոլեյբուսների խմբաքանակը նախատեսվում է օգտագործել Երևանի 5 տրանսպորտային երթուղիներում։ Այս քայլը նպատակ ունի զգալիորեն ավելացնելու վերգետնյա էլեկտրական տրանսպորտի բարձրորակ ծառայություններից օգտվողների թիվը և բեռնաթափել հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ՝ ապահովելով բնակչության անվտանգ և էկոլոգիապես մաքուր տեղափոխումը։
Նախագծի իրականացման համար նախատեսվում է ներդնել 4,3 մլրդ դրամ։ Ներկայումս ընկերությունում աշխատում է 245 մարդ՝ 375 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել մինչև 280 նոր աշխատատեղ՝ 391 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մաքսատուրքերից ազատման արտոնությունը գնահատվում է 432 մլն դրամ։