Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ գորիսեցիներ, ես, Իրինա Յոլյանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որոշել եմ հրաժարական տալ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Այս որոշումը բացառապես իմ անձնական է։ Ցանկանում եմ խորը շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր իմ գործընկերներին՝ անցած տարիների ընթացքում մեր համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։
Աշխատելն այս բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում ինձ համար մեծ փորձառություն և պատասխանատվություն էր։ Ես կայացրել եմ որոշում՝ կուտակածս գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում, և առաջիկայում կներկայացնեմ դրա մասին։
Թեև ես թողնում եմ այս պաշտոնը, իմ կապս Սյունիքի մարզի և մեր համայնքի հետ մնում է անխզելի։ Ես շարունակելու եմ ապրել մեր բնակիչների հոգսերով՝ իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը հայրենիքի նկատմամբ անփոփոխ են։