Արտաշատում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործով վեց անձանց տնային կալանք է ընտրվել

Արտաշատում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից բերման ենթարկված 7 քաղաքացիների գործով դատական նիստում կայացել է որոշում։ Դատարանը վեց անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանք։

Այս մասին տեղեկացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Նրա հաղորդմամբ՝ մեկ քաղաքացու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժվել է, և այդ անձը ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և անդամներ։