ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆրանսիայում տեղի ունեցած միջազգային ֆորումին և դեսպանների հանդիպմանը

Մարտի 18-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է երկու կարևոր միջոցառման՝ Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումին և Ֆրանսիայում Բրազիլիայի դեսպանության կողմից կազմակերպած՝ Տեղեկատվության և ժողովրդավարության միջազգային գործընկերության (Global Partnership on Information and Democracy) մասնակից պետությունների դեսպանների հանդիպմանը։

Քննարկման հիմնական բանախոսներից մեկը ես էի, մյուսը՝ Բրազիլիայի թվայնացման հարցերով պետքարտուղար Ժոաո Բրանտը, ով նաև աշխատանքային խմբի համանախագահ է, որը զբաղվում է կլիմայի փոփոխության և բնապահպանական այլ խնդիրների վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ապահովման հարցերով։

Իր ելույթի ընթացքում ես նկատել եմ, որ կլիմայի փոփոխության և բնապահպանական այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության հավաստիությունը հիմնարար նշանակություն ունի։ Ես նաև ներկայացրել եմ Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները՝ ուղղված այդ ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում ես անդրադարձել եմ Հայաստանում ապատեղեկատվության և արտաքին տեղեկատվական միջամտությունների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին՝ ընդգծելով, որ նման սպառնալիքների դեմ պայքարը անհրաժեշտ է ժողովրդավարական գործընթացների հաջող իրականացման համար։

Ներկայացվել է Տեղեկատվության և ժողովրդավարության միջազգային գործընկերության 2026 թվականի գործողությունների ծրագիրը։ Քննարկվել են տեղեկատվական տարածքի հավաստիության պաշտպանության, ապատեղեկատվության դեմ պայքարի և նոր տեխնոլոգիաներից բխող մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ մասնակից պետությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայում հավատարմագրված երեք տասնյակից ավելի պետությունների դեսպանություններ։