Իրանի կողմից նախաձեռնված հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և երկկողմ օրակարգի հարցերը։
Զրույցի ընթացքում երկու նախարարներն էլ մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի հարցի վերաբերյալ՝ հաշվի առնելով Ժնևում ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքները։
Ռուսական կողմը վերահաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին, որի նպատակն է գտնել արդար քաղաքական և դիվանագիտական լուծումներ՝ հարգելով Իրանի օրինական իրավունքները և «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի սկզբունքները։