Հայաստանի և հարևան երկրների ճանապարհները՝ փետրվարի 18-ի դրությամբ

Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ երկրի տարածքում գտնվող ավտոճանապարհները, հիմնականում, անցանելի են։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները մնում են փակ։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

ՆԳՆ Փրկարար ծառայությունը վարորդներին կոչ է անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։