ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ մեր երկիրը կրճատ ժամանակահատվածում կգտնվի եղանակային փոփոխության կենտրոնում։
Ըստ նրա՝ մինչև դեկտեմբերի 28-ը պայմանավորված հակացիկլոնի ազդեցությամբ մեր երկրում կշարունակվի պարզ և արևոտ եղանակ։ Սակայն այս հակացիկլոնը աստիճանաբար կորցնի իր ազդեցությունը՝ տեղը զիջելով Սև ծովի կողմից մոտեցող հզոր ցիկլոնին։
Նախազգուշացվում է, որ այս նոր ցիկլոնը իր հետ կբերի ձյան տեսքով առատ տեղումներ, որոնք առավել զգալի կլինեն Լեռնային և նախալեռնային շրջաններում։