Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը, որը ներկայացվել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ։
Դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության օգտին ենթակա է բռնագանձման Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը։ Բացի այդ, բռնագանձման ենթակա են նաև Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ, և մեկ ավտոկայանատեղիի 38%-ը։
Բացի անշարժ գույքից, բռնագանձման ենթակա են նաև բանկում ներդրված ընդհանուր՝ 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները, որոնք կազմում են 352 միլիոն 438 հազար դրամ։