Ռուսաստանում առաջարկել են ստեղծել «Պուտինի ճանապարհ» դեպի Հայաստան

Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը «Ռուսաստանն ու աշխարհը. երկխոսություններ-2026։ Նոր իրականություն» միջազգային խորհրդաժողովում առաջարկել է ստեղծել «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճանապարհ» դեպի Հայաստան։

Ըստ նրա՝ նման նախաձեռնությունը լոգիկական շարունակություն է «Թրամփի ճանապարհ» նախագծին, որը կապում է Ադրբեջանը Թուրքիայի հետ։ «Եթե կա «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճանապարհ» Ադրբեջանից դեպի Թուրքիա, ապա ինչու չի կարող լինել «Պուտինի ճանապարհ»՝ Ռուսաստանից, Աբխազիայով և Վրաստանով դեպի Հայաստան», – նշել է նա։

Այս առաջարկությունը հայտնի դարձավ այն ֆոնին, երբ Հայաստանը և ԱՄՆ-ը համաձայնեցրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման մասին։ Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել է համատեղ հայտարարություն, որում նշվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադրմանը։ Ըստ փաստաթղթի՝ Հայաստանը կառաջարկի ԱՄՆ-ին ընկերության 74% մասնաբաժինը, պահպանելով մնացած 26%-ը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած «Խաղաղության հռչակագիր»։ Այն նախատեսում է ԵԱՀԿ-ին դիմում ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի դադարեցման համար, ինչպես նաև Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ։