Հայաստան է բերվել ավելի քան 140 տոննա մարդասիրական օգնություն

«Եվրասիա» ինքնավար ոչ առեւտրային կազմակերպության (ԻՈԱԿ) կողմից կազմակերպված լայնածավալ ակցիայի շրջանակներում Հայաստան է բերվել մարդասիրական օգնության հսկայական բեռ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 140 տոննա։

Ակցիան, որը սկսվել է 2025 թվականի հուլիսի 31-ին և տևել է գրեթե 9 ամիս, իրականացվել է «Եվրասիա» ԻՈԱԿ-ի և Ռուսական մարդասիրական առաքելության կողմից՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ակտիվ մասնակցությամբ՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակում։

«Եվրասիա» ԻՈԱԿ-ի տեղեկացմամբ՝ օգնությունը ստացել են Հայաստանի 45 բնակավայրերում բնակվող ավելի քան 9 հազար ընտանիք։ Օգնության ստացողների շարքում են եղել բազմազավակ, կերակրողին կորցրած, հաշմանդամ ունեցող ընտանիքները, ինչպես նաև միայնակ տարեցները։

Մարդասիրական բեռը ներառում էր բազմազան ապրանքներ՝ սննդամթերք, հիգիենայի պարագաներ և մանկական ապրանքներ։ Այս ակցիան ցույց է տալիս «Եվրասիա» ԻՈԱԿ-ի երկու տարվա աշխատանքի արդյունքները, որոնք ուղղված են աջակցելու անհրաժեշտության մեջ գտնվող հայաստանյան ընտանիքներին։