Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ հրաձգություն, որի հետևանքով վիրավորվեց անվտանգության ծառայության աշխատակից

Այսօր, 16:56-ին, բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում՝ «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» աշխորոշմամբ բուժօգնության կարիք ունեցող անձի մասին։

Նախնական տվյալների համաձայն՝ վիրավորվածը Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակից է։ Միջադեպը տեղի է ունեցել հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ, երբ աշխատակիցը, ինչպես նշվում է, իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։

Հիվանդանոց տեղափոխված անձի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նրա անունը 21-ամյա Սուրեն Ռուսյանն է։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվել է մանրամասնել միջադեպի հանգամանքները, այդ թվում՝ պատասխանել այն հարցին, թե ինչու անվտանգության ծառայության աշխատակցի ատրճանակը ապահովիչի վրա չի եղել։