Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ մարզերի տարածքում գտնվող ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։ Սյունիք-Տաթև ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» հատվածը նույնպես փակ են կցորդով բեռնատարների համար։
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հարևան երկրների ավտոճանապարհների մասին տեղեկատվություն
Վրաստան: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ռուսաստան: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։