Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն՝ փետրվարի 6-ի ցերեկը Հայաստանի տարածքում եղանակը կլինի առանց տեղումների։
Սակայն փետրվարի 7-11-ի ընթացքում, առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Ըստ կանխատեսումների՝ նախալեռնային և հովտային շրջաններում տեղումները կլինեն ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում նաև սպասվում է բուք, որը կարող է նվազեցնել հորիզոնական տեսանելիությունը։
Քամին հիմնականում կլինի հարավարևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ։ Փետրվարի 7-11-ի ընթացքում առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։